Հասարակական

Իսրայելի հարավում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ չկան. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի հարավում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ չկան. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների (Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման հարձակում – խմբ.) հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադակյանը։

Նա հավելել է, որ, ըստ անհրաժեշտության, ԱԳՆ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։

Պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակումների հետևանքով իսրայելցի զոհերի թիվը հոկտեմբերի 8-ին հասել է ավելի քան 600-ի, իսկ վիրավորներինը ավելի քան 2 հազարի։ ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտնել է 350 իսրայելցիների մահվան և 1800-ի վիրավորվելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում