Հասարակական

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հոմսում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հոմսում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Սիրիայի Հոմս քաղաքի ռազմական ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

« Խորապես վշտացած ենք վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից, որը Հոմս քաղաքում հանգեցրել է ավելի քան 100 մարդու մահվան և բազմաթիվ վիրավորումների: Մեր խորին ցավակցությունները Սիրիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։

Առնվազն 100 մարդ է զոհվել Սիրիայի Հոմս քաղաքի ռազմական ակադեմիայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։Երկրի պաշտոնյաները հարձակման մեջ մեղադրել են ահաբեկչական խմբավորումներին, որոնց աջակցում են հայտնի միջազգային ուժերը: Արյունալի հարձակման համար մինչ այս պահը որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում