ԼՂ-ում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
Ֆրանսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների կողքին է։
➡️ Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Երևանում @MinColonna-ի ստանձնած պարտավորության։ https://t.co/1Bp0p6ryXK
— France en Arménie (@AmbaFR_Armenie) October 6, 2023
«Ֆրանսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների կողքին է։ Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորում ստացած չորս հիվանդ տարհանվել է ֆրանսիական հիվանդանոցներ՝ համաձայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի Երևանում ստանձնած պարտավորության»,- գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։