Հասարակական

Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին ջերմաստիճանն  աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 6-ի ցերեկը, հոկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին կդիտվի քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

06-10-yerevan.jpg (57 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով, որ հոկտեմբերի 6-ի և 7-ի ցերեկն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Մարզերում հոկտեմբերի 6-ի ցերեկը, հոկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկն առանձին շրջաններում կլինեն տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։

06-10-armenia.jpg (270 KB)

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, հոկտեմբերի 8-ին առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-18 մ/վ, 9-ին՝ 18-22 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 6-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում