Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 309 անձ շարունակում է բուժումը. 116-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված 309 անձ շարունակում է բուժումը. 116-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 309 անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Նրանցից 116-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր»,-տեղեկացրեց Բաղդասարյանը:

Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, 3 երեխա՝ առողջական վիճակի բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման, նախօրեին 1 նորածին դուրս է գրվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում