Հասարակական

Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով կալանավորել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով կալանավորել է Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը քննել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի գործերով Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության քննչական վարչության ներկայացրած շինծու մեղադրանքները և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ երեքն էլ ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու, նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում