Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը X-ի իր միկրոբլոգում:

«Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին»,-գրել է նա:

Հայերեն العربية Русский