ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է ներքոթվարկյալ ամբիոնների ակադեմիական անձնակազմի թափուր պաշտոնների մրցութային ընտրության գործընթացի մեկնարկի և պայմանների մասին.
Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն
Ամբիոնի վարիչ – 1,0 դրույք
Պրոֆեսոր – 2,0 դրույք
Դոցենտ – 3,0 դրույք
Ավագ դասախոս – 1,0 դրույք
Դասախոս – 4,0 դրույք
Ասիստենտ – 1,0 դրույք
Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն
Ամբիոնի վարիչ – 1,0 դրույք
Պրոֆեսոր – 2,0 դրույք
Դոցենտ – 3,0 դրույք
Ավագ դասախոս – 1,0 դրույք
Դասախոս – 3,0 դրույք
Ասիստենտ – 3,0 դրույք
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավակնորդները դիմումները և կից փաստաթղթերը կարող են ներկայացնել սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո 15 օրվա ընթացքում` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի քարտուղարություն` ԵՊԲՀ «Ակադեմիական անձնակազմի մասին» կանոնակարգին համապատասխան (կանոնակարգին կարող եք ծանոթանալ ԵՊԲՀ պաշտոնական կայքում` ysmu.am):
Մրցույթի այլ պայմաններին կարելի է ծանոթանալ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի քարտուղարությունում (ՀՀ, Երևան ք., Կորյունի փ. 2, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, հեռախոս՝ 010-301000, ներքին 2-38, 2-39):