Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված՝ Իրանի հումանիտար բեռը Սյունիքում է

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված՝ Իրանի հումանիտար բեռը Սյունիքում է

ԿԱՊԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիք հոկտեմբերի 3-ին հասել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Սյունիքի մարզպետի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջից։

Ըստ աղբյուրի՝ մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Նշվում է, որ մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։

ir3.jpg (982 KB)

ir4.jpg (694 KB)

ir5.jpg (627 KB)

ir2.jpg (125 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում