ՀՌՀ-ն ընտրվել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի փոխնախագահող. կառույցի 23-րդ համաժողովը կանցկացվի ՀՀ-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից 30-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի (MNRA) 22-րդ համաժողովին։

Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմը, որը 2021 թ․ քվեարկության արդյունքում ՀՌՀ-ին միաձայն ընդունել է կառույցի անդամ, միավորում է 25 պետություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, Համաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ժուռնալիստիկան և փաստերի ստուգումը, խոսքի ազատությունը, տեսանյութերի կարգավորումն առցանց հարթակներում, ինչպես նաև ամփոփվել են «Գենդերն ու մեդիան» և «Մեդիագրագիտություն» աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները։

«Համաժողովի ընթացքում Ալբանիայի կարգավորող մարմինը ընտրվել է որպես պլատֆորմի նոր նախագահող երկիր, իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միաձայն՝ փոխնախագահող։

Որոշվել է հաջորդ տարվա Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի (MNRA) 23-րդ համաժողովը անցկացնել Հայաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Español Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ