Աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն. Genocide Watch

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից 2 տարի անց աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Genocide Watch-ում հրապարակված հոդվածում։

Ըստ հոդվածի՝ Genocide Watch-ը, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, «Փրկել Ղարաբաղը» կոալիցիան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև հայկական տարբեր կազմակերպություններ դեռ 2022 թ․-ից են նախազգուշացրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցեղասպանության մասին։

Հոդվածի հեղինակներն արձանագրում են՝ Լեռնային Ղարաբաղում բռնի տեղահանությունը և ցեղասպանությունը «տասնամյակներ շարունակվող հակամարտության կուլմինացիան է»։ Հոդվածում նաև ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա լայնածավալ հարձակման հետևանքները, քաղաքացիական բնակչության շրջանում` զոհերը։

«Ադրբեջանը միտումնավոր կերպով գնդակոծում է քաղաքները։ Սա պատերազմական հանցագործություն է (ՄՔԴ կանոնագիրք, հոդված 8, 2b(i))», - գրված է Genocide Watch-ում հրապարակված հոդվածում: Շեշտվում է, որ ադրբեջանական հարձակման ժամանակ Սառնաղբյուրում զոհվել է 5 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 3 երեխա, անհետ կորել է 2 երեխա, վիրավորվել՝ 2 երեխա։

Այնուհետև արձանագրվում է՝ «Բռնի տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն է (ՄՔԴ կանոնագիրք, հոդված 7, (1d))»:

Հոդվածում նշվում է, որ ադրբեջանական քարոզչությունն «ապամարդկայնացնում է հայերին», Ադրբեջանը ջնջում է Հայաստանի հնագույն պատմությունը, համակարգված կերպով ոչնչացնում հայկական քրիստոնեական եկեղեցիները և սրբավայրերը։

Ըստ հրապարակման՝ չնայած Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե, իբր, հայերի իրավունքներն Ադրբեջանում կպահպանվեն, սակայն, իրականում, ադրբեջանցի զինվորականները սոցցանցերում տարածում են իրենց կողմից հայերին սպանելու տեսանյութեր, հետևաբար, հայերը չեն կարող ապահով լինել Ադրբեջանում։

«Ադրբեջանական ուժերը կալանավորում են տարհանվողներին և արդեն ձերբակալել են Արցախի նախկին ղեկավարներից Ռուբեն Վարդանյանին», - նշվում է հոդվածում։

Հոդվածագիրները նաև շեշտում են, որ Եվրոպան, ինչպես և 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ, չկարողացավ գործել՝ վերջ դնելու հայերի ցեղասպանությանը։

«Հայաստանին հարկավոր են երաշխիքներ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից, որ նրանք անվտանգ կլինեն ադրբեջանական հետագա ագրեսիայից», - եզրափակվում են Genocide Watch-ի հոդվածագիրները։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը