Հասարակական

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է  անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 5-ի գիշերը, իսկ շրջանների զգալի մասում հոկտեմբերի 1-4-ը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Armenia 30_09_23(1).png (254 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիրդոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Հոկտեմբերի 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

y1.png (25 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում