Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 17 հազար 153 անձ օգտվել է Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 17 հազար 153 անձ օգտվել է Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանցից 17 հազար 153-ը օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«17 հազար 153 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից: Նախորդ օրը ցուցանիշը 8 հազար 36 էր, թիվը շուրջ 10 հազարով աճել է այս ընթացքում»,-ասաց Բաղդասարյանը:

Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում՝ 3665, Արմավիրի մարզում՝ 1231, Գեղարքունիքում՝ 1542, Լոռիում՝ 663, Կոտայքում՝ 4156, Շիրակում՝ 783, Սյունիքում՝ 1958, Վայոց ձորում՝ 1070, Տավուշում՝ 797:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել: Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 74 հազար 400 անձ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում