Լաչինի միջանցքը պետք է մշտապես բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար. Փաուեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը շեշտել է քաղաքացիների տեղաշարժի, սննդի, դեղորայքի մատակարարումների համար Լաչինի միջանցքն ամբողջությամբ բաց պահելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաուերն այս մասին ընդգծել է Հայաստան այցից հետո իր հայտարարությունում:

«Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ և մշտապես բաց մնա, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան ազատորեն գնալ և վերադառնալ, համայնքները կարողանան օգտվել սննդից, դեղորայքից և այլ անհրաժեշտ պարագաներից, իսկ մարդասիրական կազմակերպությունները կարողանան տեսնել և բավարարել կարիքները տեղում»,-նշել է Փաուերը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը շեշտել է Ադրբեջանի պարտավորությունը՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին, հարգելու մարդկանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Հայաստան էին ժամանել սեպտեմբերի 25-ին: Նրանք այցելել էին նաև Կոռնիձոր, Փաուերն անձամբ էր շփվել բռնի տեղահանված քաղաքացիների հետ, ծանոթացել իրավիճակին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել: Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ:

Հայերեն Français Русский

Սյունիքում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Դատախազություն

Հայկ Կոնջորյանը խոսել է խաղաղության, ժողովրդի մանդատի և խորհրդարանի դերի մասին

Երևանում և Կոտայքի մարզում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ռուստեմ Ումերովը կղեկավարի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայությունը

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը

Շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Հնդկաստանի հյուսիս-արևելքում 85 մարդ է զոհվել ջրհեղեղներից

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը