Հայաստանը մեծ տարողությամբ ավտոբուսներ կուղարկի Ստեփանակերտում մնացած բռնի տեղահանված անձանց տեղափոխելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որոնք պետք է ուղևորվեն դեպի Ստեփանակերտ՝ այնտեղ մնացած բռնի տեղահանված անձանց Հայաստան տեղափոխելու համար։

Այս մասին սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերներից տեղեկացված են՝ բավական մեծ թվով մարդիկ կան, որ սեփական տրանսպորտային միջոցներ չունեն՝ դեպի Հայաստան ուղևորվելու համար։ «Կա պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք ավտոբուսներ տրամադրելով։ ՌԴ խաղաղապահների հետ կա համաձայնություն, որ կապահովեն ուղեկցումը։ Ճանապարհը ծանրաբեռնված է, և ավտոբուսները դեռ չեն շարժվում դեպի Ստեփանակերտ, կշարժվեն ծանրաբեռնվածության փոքր-ինչ թեթևացումից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց փոխվարչապետը։

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը գերբեռնված է, քանի որ Ստեփանակերտից դեպի Կոռնիձորի անցակետ հասնելու համար զբաղեցված են ավտոճանապարհի բոլոր գծերը՝ թե դեպի ՀՀ եկող, թե Լեռնային Ղարաբաղ գնացող։ Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մինչև սեպտեմբերի 27-ի երեկոյան ուշ ժամերը ճանապարհին՝ դեպի Կոռնիձորի անցակետ, միջին հաշվով մեկ մեքենան եղել է 30-35 ժամ։

«Եթե ավտոբուսներն ուղղվեն դեպի Ստեփանակերտ, դրանք ստիպված կլինեն ավելի քան 12 ժամ գտնվել ճանապարհներին։ Երթևեկության թեթևացման պարագայում հնարավոր կլինի անցումն ավելի քիչ ժամանակում կազմակերպել։ Բացի դրանից, միայն մեկ անգամով հնարավոր չի լինի Ստեփանակերտում բոլոր մնացածներին տեղափոխել։ Հավանաբար, կարիք կլինի երկու անգամ տեղափոխման գործընթաց կազմակերպել»,-իրավիճակը ներկայացրեց Խաչատրյանը։

Տաթև Թովմասյան անունով օգտատերը տեսագրություն էր տարածել՝ խնդրելով Հայաստանի իշխանություններին օգնության հասնել և տեղափոխում ապահովել տարբեր շրջաններից բռնի տեղահանված ու Ստեփանակերտում մնացած ԼՂ բնակիչների համար։ Նա հուզմունքով նշում էր, որ բավական մեծ թվով մարդիկ են մնացել, որոնք գիշերում են դրսում, ծանր հոգեվիճակում են՝ վախի մթնոլորտում և անորոշության մեջ, քանի որ չունեն սեփական փոխադրամիջոց և քաղաքում նկատելի չեն ավտոբուսներ, որոնք կկազմակերպեն իրենց տեղափոխումը։

Հայերեն English Français Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը