Հասարակական

ԼՂ հիվանդանոցներից ՀՀ են տեղափոխվել Բաքվի ագրեսիայից և Ստեփանակերտի մոտ պայթյունից տուժած բոլոր պացիենտները. ՀՀ առողջապահության նախարարություն

1 րոպեի ընթերցում

ԼՂ հիվանդանոցներից ՀՀ են տեղափոխվել Բաքվի ագրեսիայից և Ստեփանակերտի մոտ պայթյունից տուժած բոլոր պացիենտները. ՀՀ առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից Հայաստանի բժշկական կազմակերպություններ ցամաքային և օդային ճանապարհով տեղափոխվել է 349 վիրավոր, օդային ճանապարհով՝ 112-ը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:

Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:

Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում