Հասարակական

ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը կոչ է անում հումանիտար մուտք ապահովել պայթյունից տուժածներին օգնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը կոչ է անում հումանիտար մուտք ապահովել պայթյունից տուժածներին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունը կոչ է անում ապահովել անհրաժեշտ հումանիտար մուտք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերվի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյունից տուժածներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության X-ի պաշտոնական միկրոբլոգում:

«Մենք սգում ենք երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհերի մահը: Կոչ ենք անում ապահովել անհրաժեշտ հումանիտար մուտք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերվի նրանց, ովքեր դեռ պայքարում են իրենց կյանքի համար: Մարդասիրական կարիքների բավարարումը պետք է գերակայի»,- նշված է գրառման մեջ:

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել են ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում