Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Հումանիտար կենտրոն

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Հումանիտար կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այցելել են Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Անահիտ Մանասյանն ու Քրիսթինե Վայգանդը հետևել են բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ:

Ըստ աղբյուրի՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր անմիջական ուշադության ներքո է:

Նշվում է, որ բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում