Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ

2 րոպեի ընթերցում

ԳՈՐԻՍ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում և Գորիսի կոորդինացիոն կենտրոնում դիմավորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և ապահովում կենսական անհրաժեշտության առաջնային պարագաներով և սննդով՝ Կառավարության բոլոր գործընկերների հետ համագործակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ մանրամասնելով բռնի տեղահանված անձանց աջակցության համար տարվող աշխատանքները:

«Մեր դեպքում ոչ միայն պարզապես դիմավորելն է, այլ նաև տեղում հիմնական կարիքներն իմանալն է և խնամքի կարիք ունեցող, հաշմանդամություն ունեցող մարդկանց լրացուցիչ կարիքները բավարարելն է։ Օրինակ՝ եթե միայնակ տարեց է, առանց ծնողի հսկողության կամ ուղեկցության երեխա է, մենք այդ դեպքերը ինքներս են կարգավորում և համայնքի ու մարզպետարանի հետ միասին կազմակերպում ենք այդ մարդկանց խնամքի հաստատություն տեղափոխումը։ Այս պահին խնամքի հաստատություններ ուղեկցել ենք 5 անձի»,- ասաց Ժամակոչյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը բռնի տեղահանված անձանց այլ կարիքները գնահատում է նրանց կեցության պայմաններն ապահովելուց հետո։

Փոխնախարարը նաև նշեց, որ այդ անձանց ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն, որը շարունակական բնույթ է կրելու։

Հայերեն Español Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ