Հասարակական

Առողջապահության նախարարը տեսակցել է ԼՂ-ից տեղափոխված 13-ամյա տղային․ վիճակը կայուն ծանր է

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը տեսակցել է ԼՂ-ից տեղափոխված 13-ամյա տղային․ վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 24-ին Հայաստան տեղափոխված 13-ամյա տղային։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր տղային։

Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։

Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան էին տեղափոխվել ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում