Բեռլինում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությունից կանգնեցնել ԼՂ հայերի ցեղասպանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում` Բունդեսթագի դիմաց, սեպտեմբերի 23-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպան գործողությունները։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, բողոքի ցույցին մասնակցել են նաև Գերմանիայի մի խումբ քաղաքական գործիչներ, ուսանողներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Ձեր մասնակցությունը շատ կարևոր է ՝ ցույց տալու համար, որ մենք արդարություն ենք պահանջում Արցախի այն մարդկանց համար, ովքեր հիմա տառապում են։ Արցախում մարդիկ հայտնվել են թակարդում, և ոչ մի կապ չկա այնտեղի մարդկանց հետ, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում ժողովրդի հետ, արդյոք նրանք դեռ ողջ են»,- նշել է բողոքի ակցիայի կազմակերպիչ Լիլիթ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդն այսօր ցեղասպանության է ենթարկվում։

«Չկա սննդի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների մատակարարում, չկա տրանսպորտ։ Արցախահայությունը սովամահության եզրին է, նրանց տները հրթիռակոծվել են, նրանք քնում են դրսում՝ գետնի վրա։ Ադրբեջանը նաև պարբերաբար անջատում է համացանցը, էլեկտրաէներգիա ևս չկա»,- ասել է Լիլիթ Քոչարյանը, հավելելով, որ այս պահին գրեթե անհնար է դարձել կապ հաստատել արցախցիների հետ, որպեսզի հնարավոր լինի գոնե որևէ տեղեկություն ստանալ այնտեղ տիրող իրավիճակից։

Բողոքի ակցիայի մասնակիցները ակնկալում են գործուն և հրատապ քայլեր Եվրամիության առաջնորդներից՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը։

«Այս ամենը տեղի է ունենում մեր աչքերի առաջ։ Արցախցիներին սովի մատնելը դանդաղ ցեղասպանություն էր, իսկ հիմա ամեն ինչ ավելի արագ է կատարվում։ Ոչ մի քայլ չի ձեռնարկվում, միայն Ադրբեջանին կոչեր են արվում, մեզ հրատապ քայլեր են անհրաժեշտ»,- ասել է Քոչարյանը։

Ցույցի մասնակիցները պարզել էին նաև «Փրկե՛ք Արցախը», «Կանգնեցրե՛ք Ալիևի ռեժիմին», «Մենք նույնպես արժանի ենք խաղաղ ապրելու», «Կանգնեցրեք՛ ադրբեջանական ագրեսիան», «Կանգնեցրե՛ք արցախահայերի էթնիկ զտումը» պաստառները։

Հայերեն English Français Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը