Հասարակական

Ադրբեջանը ինֆորմացիոն տեռոր է վարում ԼՂ բնակչության նկատմամբ. ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ինֆորմացիոն տեռոր է վարում ԼՂ բնակչության նկատմամբ. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սարսափելի հաղորդագրություններ է ստանում ադրբեջանական ինֆորմացիոն տեռորի մասին, որն ակտիվորեն վարվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես X-ի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ-ը, ադրբեջանական տելեգրամյան ալիքները կոչ են անում հայտնաբերել, սպանել, կտտանքների ենթարկել ու բռնաբարել Արցախում անհետ կորածներին` անգամ դրա դիմաց գումար առաջարկելով։

«Անհետ կորած մարդկանց շատ հարազատներ, ովքեր առանց այն էլ գտվում են խոցելի հոգեբանական վիճակում, բողոքում են, որ Ադրբեջանը ահաբեկում ու սպառնում է նրանց զանգերի ու տեքստային հաղորդագրությունների միջոցով։

Սա հայատյացության ու ազգային հողի վրա ատելության ևս մեկ դրսևորում է, որն ապացուցում է, որ քաղաքացիական բնակչությունը անվտանգության ոչ մի երաշխիքներ չի ստանա, եթե հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ», - նշում է ՄԻՊ-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում