Հասարակական

ՌԴ խաղաղապահները 50 տոննա մարդասիրական բեռ են տեղափոխել Ստեփանակերտ

1 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահները 50 տոննա մարդասիրական բեռ են տեղափոխել Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները մարդասիրական բեռ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ընդհանուր առմամբ, այս պահին ՌԴ խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 50 տոննա բեռ, այդ թվում՝ պարենային պաշարներ և առաջին անհրաժեշտության պարագաներ:

Զորախմբի տրամադրության տակ են գտնվում տարածաշրջանի 826 բնակիչ, այդ թվում՝ 440 երեխաներ, որոնք դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տները»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում