Կանխել ԼՂ-ում էթնիկ զտումները. ՆԳ նախարարը հանդիպել է ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պատվիրակությանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը՝ Թերեսե Մարիա Ռիտտերի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը արձանագրել է, որ հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 000 բնակիչներ, ներառյալ՝ կանայք, երեխաներ և տարեցներ, առերեսվում են իրենց կյանքի համար գոյութենական սպառնալիքի։ Նախարարը հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների զանգվածային խախտումները սկսել են դեռևս այն պահից, երբ Ադրբեջանն սկսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինն ամիս տևող շրջափակումը՝ փակելով Լաչինի միջանցքը և թույլ չտալով հումանիտար բեռների մուտքը, մարդկանց ազատ տեղաշարժը։ Նախարարը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն ու միջազգային գործընկերները լուրջ քայլեր կձեռնարկեն ընդդեմ առկա սպառնալիքների և մարտահրավերների՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և այլ ոճրագործությունները։

«Խոսելով իրավապահ մարմիններում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման մասին՝ նախարարը հայտնել է, որ ՆԳ նախարարությունն իր մանդատի շրջանակներում տարբեր ուղղություններով իրականացրել և շարունակում է իրականացնել ծավալուն բարեփոխումներ։ Նա կարևորել է Կոմիտեի պատվիրակության այցը նախարարություն և ձերբակալվածների պահման մի շարք վայրեր՝ արձանագրելով, որ դա հնարավորություն է ընձեռում Նախարարությանը վերագնահատելու իրականացվող բարեփոխումներն ու դրանց արդյունավետությունը ու ապահովելու կոնվենցիոն պարտավորությունների կատարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Թերեսե Մարիա Ռիտտերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ցավակցություններ է հայտնել վերջին օրերին ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում զոհերի կապակցությամբ և վստահեցրել նախարարին, որ ԽԿԿ-ն իր մանդատի շրջանակներում ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Խոսելով ազատությունից զրկվածների պահման վայրեր այցերի մասին՝ Ռիտտերը ներկայացրել է պատվիրակության նախնական նկատառումները։ Նա բարձր է գնահատել ՆԳ նախարարության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների՝ ԽԿԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամությունը և արձանագրել, որ ՀՀ-ն զգալի դրական առաջընթաց է գրանցել նախորդ՝ 2019 թվականի այցից հետո։ Որպես հիմնարար փոփոխություններ կրած հարցեր՝ պատվիրակությունն առանձնացրել է ոլորտային իրավական հիմքերի որակական փոփոխությունը, ձերբակալվածների համար պարտադիր բժշկական զննության անցկացումը, ոստիկանության բաժինների մուտքերի/ելքերի տեսանկարահանումը, հարցաքննությունների պարտադիր տեսաձայնագրառումը, պարեկային ծառայողների համազգեստին ամրացվող տեսախցիկների առկայության պարտադիր պահանջը։ Պատվիրակությունը հատկապես մեծ առաջընթաց է համարում նախկինում տարածված «ոչ պաշտոնական զրույցի» շրջանակներում անձանց բաժանմունքներ հրավիրելու համակարգային պրակտիկայի բացառումը։ Թերեսե Մարիա Ռիտտերն անդրադարձել է նաև ԽԿԿ-ի համար դեռևս խնդրահարույց կետերին։ Նախարարը վստահեցրել է, որ ԽԿԿ այցելությունների արդյունքում կազմված զեկույցը ևս հանդիսանալու է կարևոր ուղեցույց` արձանագրված դեռևս չլուծված խնդիրները հաղթահարելու և ձերբակալված անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչը։

Նշվում է, որ, սեպտեմբերի 12-ից 22-ը պատվիրակությունը այցով Հայաստանի Հանրապետությունում էր, և դրա շրջանակներում Կոմիտեի մանդատի ուժով դիտարկել է նաև ձերբակալվածներին պահելու վայրերը։

Հայերեն Русский

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում