Արցախի ՄԻՊ-ը և այլ մարմիններ երկու օրում ստացել են ավելի քան 600 դիմում անհետ կորածների վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք անհետ կորածների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
During the last 2 days, the Office of the Human Rights Defender and other relevant state bodies of Artsakh have received more than 600 calls and requests to find their missing family members, relatives and loved ones.
— Artsakh / Nagorno-Karabakh Human Rights Ombudsman (@ArtsakhOmbuds) September 22, 2023
«Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք ՝ գտնելու անհետ կորած համարվող իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին և սիրելիներին»,- գրել է Ստեփանյանը։