Հասարակական

Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 22-ին հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 22-ի Կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը:

«Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ: Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ»,-ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ այս պահի իրագործման համար կան որոշակի պայմանավորվածություններ:

«Սակայն չեմ կարող վստահաբար ասել՝ կմեկնարկե՞ն այդ պայմանավորվածությունները, թե ոչ»:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում