32 տարի առաջ հայ ժողովուրդն իր վճռական «Այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 32-րդ տարեդարձը:

32 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց:

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։

Արդեն ավելի քան 30 տարի Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները:

Երրորդ հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թ. նոյեմբերի 6-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը ևս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությանը՝ Բարսեղ Կանաչյանը:

Հայերեն Español Français Русский

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/08/26

Ասիական ինդեքսներ - 03/08/26

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր