Հասարակական

Եվրամիությունը պետք է գործի հիմա՝ պատժամիջոցներ ընդունելով Բաքվի դեմ․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը պետք է գործի հիմա՝ պատժամիջոցներ ընդունելով Բաքվի դեմ․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին առնչվող գրառմամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իտալիայում Հայաստանի դեպանության «Ֆեյսբուք»-ի էջը, Կաստալդոն ամիսներ շարունակ դատապարտել է Լաչինի միջանցքի հանցավոր շրջափակումը և ադրբեջանական նոր էսկալացիայի ռիսկերը՝ ուղղված տարածաշրջանի բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը։

«Այսօրվա ողբերգական փաստերը ապացուցում են Բաքվի բռնարար և էսքպանսիոնիստական մտադրությունները։ Ավելի քան 120,000 էթնիկ հայեր Արցախում կանգնած են սեփական տներից վտարվելու վտանգի առաջ։ Մտավախություն կա նաև Հայաստանի հարավի նկատմամբ ագրեսիայի հավանակության առումով։ Եվրամիությունը պետք է գործի հիմա՝ պատժամիջոցներ ընդունելով Բաքվի դեմ՝ ռեժիմին ստիպելու հենց հիմա դադարցնել այս բիրտ ներխուժումը։ Եթե ականջալուր լինեին իմ և 51 գործընկեր պատգամավորների համատեղ նամակին, գուցե հնարավոր լիներ խուսափել այս ամենից»,- գրել է Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում