Լիահույս եմ, որ ԵՄ-ն և անդամները համարժեք կգնահատեն Ադրբեջանի գործողությունները. արդարադատության նախարարը՝ ԵՄ դեսպանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ` նախարարը հույս է հայտնել, որ թե՛ Եվրոպական միությունը, թե՛ միության անդամ պետությունները համարժեք գնահատականի կարժանացնեն Ադրբեջանի գործողությունները և խստագույնս կդատապարտեն դրանք:

«Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Եվրոպական միությունը չափազանց մտահոգված է ռազմական էսկալացիայի կապակցությամբ։ Դեսպանը շեշտել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունն ու հույս հայտնել, որ իրավիճակը շուտափույթ կկարգավորվի և բարենպաստ միջավայր կստեղծվի կարգավորմանն ուղղված հետագա բանակցությունների համար։ Մարագոսը նշել է, որ պատվիրակությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացումներին և անընդմեջ կապի մեջ է գտնվում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը լարվածության թուլացման և սահմանային անվտանգայնության բարձրացման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև արդարադատության ոլորտում ԵՄ հետ համագործակցությանը, դրա շրջանակներում ձեռք բերված արդյունքներին և նախանշվող ծրագրերին: Դեսպան Մարագոսը առանձնակի նշել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումները չեն սահմանափակվում միայն դատաիրավական ոլորտով, այլ տարածվում են պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտների վրա:

«Կողմերն ամփոփել են համատեղ ջանքերով իրականացված և ընթացող ծրագրերն ու նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների օրակարգը: Մասնավորապես ընդգծվել է համատեղ ձեռքբերումներն օրենսդրական դաշտի բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ոլորտում, անդրադարձ է կատարվել Պրոբացիայի ծառայության այլընտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և վարչական հսկողության ինստիտուտների ներդրման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրման, թվայնացման օրակարգի և մի շարք այլ ուղղությունները: Առանձնակի անդրադարձ է կատարվել «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրին, և դրա բացառիկ կարևորությանը ընթացիկ դատաիրավական բարեփոխումների գործընթացում»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Նշվում է, որ քննարկվել են Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (ՀԸԳՀ), դրա շրջանակներում համագործակցության ընդլայնման և վերահսկողական մեխանիզմների ամրապնդման հարցերին: Այս համատեքստում նախարարն ու դեսպանը քննարկել են հետագա քայլերը, մասնավորապես՝ ՀԸԳՀ Կոմիտեի և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի հերթական նիստերի կազմակերպման հարցերը:

Անդրադարձ է եղել նաև համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել