ԼՂ-ում էթնիկ զտում է տեղի ունենում արդեն 3 տարի, հիմա դա արագանում է. ԵԽ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորՖրանսուա Ալֆոնսին այն համոզմանն է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացնում արդեն 3 տարի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալֆոնսին այս մասին շեշտեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման թեմայով քննարկման ընթացքում:

«Նախ և առաջ, մենք պետք է տեղյակ լինենք, թե ինչ է տեղի ունենում երկարաժամկետ կտրվածքով, ոչ միայն պարզապես հիմա: Էթնիկ զտում է Լեռնային Ղարաբաղում, դա տեղի է ունենում արդեն 3 տարի: Սա այնքան ակնհայտ էր: Չգիտեմ, թե ինչով կարող ենք բացատրել, որ Արևմուտքի, ԵՄ-ի կողմից ավելի շատ արձագանք չի եղել: Եվ հիմա դա արագանում է»,-ասաց Ալֆոնսին:

Պատգամավորը խոսեց նաև Բաքվի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների բացակայության փաստի մասին: Ըստ նրա՝ հիմա այն, ինչ պետք է անել, մոտեցումը, մարտավարությունը փոխելն է, մոտեցումը պետք է փոխեն եվրոպական դիվանագիտական ծառայությունները, ԵՄ-ն: Պատգամավորը շեշտեց՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս պետք է ինքնաքննադատությամբ զբաղվի ու հարմար բառեր գտնի՝ պախարակելու Ալիևին և Ադրբեջանի ողջ ռեժիմին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Հայերեն Español Français Русский

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres