Հասարակական

Մայր Աթոռը կոչ է անում միջազգային կառույցներին համարժեք արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին

1 րոպեի ընթերցում

Մայր Աթոռը կոչ է անում միջազգային կառույցներին համարժեք արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական նոր լայնածավալ հարձակման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին ու համարժեք արձագանք տալ այդ երկրի ցեղասպան գործողություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մայր Աթոռի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում