ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պոբեդա» ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից:
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան»,- նշված է հաղորդագրության մեջ: