Տնտեսություն

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի մինչև 2025 թվականը

1 րոպեի ընթերցում

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի մինչև 2025 թվականը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։

Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով»,- ասաց Խոջոյանը։

Նրա խոսքով՝ այս երկու տարիների ընթացքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային ներմուծման ծավալները։

«Մասնավորապես, 2022 թվականին 2021 թվականի համեմատ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ծավալն աճել է 1,8 անգամ, իսկ 2020 թվականի համեմատ շուրջ 12 անգամ։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 3,8 անգամ»,- ասաց Խոջոյանը։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում