Քաղաքականություն

Հայ ժողովուրդը տառապում է. Ուրուգվայի ՊՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը

1 րոպեի ընթերցում

Հայ ժողովուրդը տառապում է. Ուրուգվայի ՊՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայի պաշտպանության նախարար Խավիեր Գարսիան Բուենոս Այրեսում ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններին նվիրված Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համաժողովի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Diario Armenia-ն։

«Մենք չենք կարող այլ կողմ նայել, երբ հայ ժողովուրդն Արցախում տառապում է հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի փակումից հետո մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով։ Եթե ​​խաղաղության այս մայրցամաքը, որը միավորում է մեզ և որը մենք ընդունում ենք, իսկապես մայրցամաք է առաջնորդի կոչումով, ապա այն չի կարող չդատապարտել խաղաղության և մարդու իրավունքների դեմ ոտնձգությունները, որոնք իրականացվում են Ուկրաինայում ռուսական ներխուժումից ի վեր, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները, որոնց հետևանքները կրում է հայ ժողովուրդը»,-Ուրուգվայի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Խավիեր Գարսիան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում