Ucom ռոումինգի՝ մի շարք երկրների համար իջեցված սակագինը կմնա 9 դ/մբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակուրդային սեզոնից հետո Ucom ամառային առաջարկի շրջանակում Բուլղարիայում՝ Yettel, Հունաստանում՝ Cosmote, Իսպանիայում՝ Orange և Մոնտենեգրոյում Mtel օպերատորների ցանցում ինտերնետի իջեցված սակագինը կմնա անփոփոխ՝ 9 Դ/ՄԲ։ Միևնույն ժամանակ Կիպրոսի` epic, Իտալիայի` WINDTRE և Vodafone, ինչպես նաև Հունաստանի Vodafone օպերատորների ցանցում բաժանորդները կշարունակեն օգտվել ինտերնետի՝ 15 դրամ/ՄԲ սակագնից:

«Ucom շարժական կապի բաժանորդները միշտ կարող են Ucom բջջային հավելվածից ընտրել «Ինտերնետ ռոումինգում» 300 ՄԲ, 1ԳԲ, 2ԳԲ, 3ԳԲ և ամենածավալուն՝ «Ինտերնետ ռոումինգում 8ԳԲ» փաթեթներից մեկը, որպեսզի ցանկացած պահի ճամփորդության ընթացքում կապի մեջ մնան իրենց մտերիմների հետ ամենամատչելի տարբերակով», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը։

9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում՝ Orange, Վրաստանում՝ Geocell/Magticom, ԱՄԷ-ում՝ du և ԱՄՆ-ում՝ T-Mobile օպերատորներին միանալիս: Հավելենք նաև, որ ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121# և հետևելով սմարթֆոնի էկրանին հայտնվող հրահանգներին:

Հայերեն English Русский

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի