Հասարակական

Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության համար

1 րոպեի ընթերցում

Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար գործունեության համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը»,- գրել է դեսպանությունը X-ի իր էջում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում