Հասարակական

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 7-10աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում էկարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում