Հայաստանն ու ԱՄԷ-ն ստորագրել են վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ստորագրել են վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ ներկայացնելով արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած պաշտոնական այցի արդյունքը:

«Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվեց Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի ստորագրմամբ»,- գրել է Կոստանյանը։

Հայերեն العربية English Español Français Русский