Հասարակական

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Լաչինի միջանցքի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդներն ազատ են արձակվել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Լաչինի միջանցքի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդներն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված սահմանային անցակետից առևանգված երեք հայ երիտասարդներն ազատ են արձակվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ դադարեցնում է քրեական հետապնդումը երեք հայ երիտասարդների նկատմամբ, ովքեր առևանգվել էին Լաչինի միջանցքի անցակետում։

Նրանց նկատմամբ կիրառվել էր «վարչական պատիժ 10-օրյա կալանքի տեսքով», ինչից հետո, համաձայն Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության, նրանք «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Ադրբեջանում երիտասարդներին մեղադրում էին Ադրբեջանի դրոշն անարգելու մեջ։ Երիտասարդները ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան էին գալիս՝ ուսումը շարունակելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում