Հասարակական

Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաքներ` հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հայտարարեց պահեստազորայինների վարժական հավաքներ` հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության որոշմամբ՝ հայտարարվեց պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, կառավարության համապատասխան որոշումը ներառված էր Կառավարության հերթական նիստի օրակարգում։

Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 2059 քաղաքացի, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ ենթասպա­յական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանս­պորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ»,- նշված է նախագծի հիմնավորվման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում