Հասարակական

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 7-ին, ժամը 01:35-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին, ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում