Հասարակական

ԱԽ քարտուղարը դեսպաններին ներկայացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կուտակումների մասին

1 րոպեի ընթերցում

ԱԽ քարտուղարը դեսպաններին ներկայացրել է ԼՂ շփման գծի և սահմանի երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կուտակումների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ: Ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությանն եմ նաև արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը»,-նշել է Գրիգորյանը:

Նա հանդիպմանը նաև ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում