Հասարակական

Սան Պաուլոյի նախկին դատախազը նահանգային խորհրդարանում բարձրացրել է ԼՂ շրջափակման հարցը

1 րոպեի ընթերցում

Սան Պաուլոյի նախկին դատախազը նահանգային խորհրդարանում բարձրացրել է ԼՂ շրջափակման հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանի շենքում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել բրազիլահայ (նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի), Սան Պաուլո նահանգի նախկին դատախազ Կենարիկ Բուժիկյանին պատվելու միջոցառումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթի ընթացքում Բուժիկյանը ներկայացրել է պատմական և իրավական փաստեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ կապելով այն նաև ներկայումս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության չճանաչված լինելը համարձակություն է տալիս ադրբեջանական իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար, նրանք շարունակաբար շրջափակման մեջ են պահում տարածաշրջանի՝ բացառապես հայ 120 հազար բնակչությանը:

Բուժիկյանի ելույթի ընթացքում դահլիճում Արցախն ապաշրջափակելու կոչերով ցուցապաստառներ են բացել բրազիլահայ ակտիվիստները: Պաստառների վրա գրված է եղել «#SOSARTSAKH» և «Բացե´ք Ադրբեջանի կողմից շրջափակված #THEROADOFLIFE»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում