Բոլոր դպրոցները մինչև սեպտեմբերի վերջ կունենան 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև սեպտեմբերի վերջ Հայաստանում բոլոր դպրոցները կունենան 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր կազմված դասագրքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում՝ պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը ե՞րբ կլինեն թղթային տարբերակով:

«Առաջին դասագրքերը երկուշաբթի օրը, այսինքն՝ փաստացի սեպտեմբերի 1-ից հետո առաջին աշխատանքային օրը մտել են դպրոցներ 5-րդ և 7-րդ դասարանի տարբեր դասագրքեր: Ինքս առիթ ունեցել եմ տեսնելու, որ դրանք դպրոցում են, քանի որ հենց այդ օրը Կաթնաղբյուրի դպրոցում էի։ Վաղն արդեն գրքերի նոր խմբաքանակ կուղարկվի դպրոցներ: Մինչև այս ամսվա վերջ բոլոր դասագրքերը կունենանք»,-ասաց նախարարը:

Նախարարը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ այդ դասարանների նոր դասագրքերը հասանելի են էլեկտրոնային տարբերակով: Անդրեասյանը նաև նշեց, որ, եթե այս ժամանակահատվածում կարիք լինի որոշակի էջեր պատճենահանել, եթե էլեկտրոնային տարբերակի օգտագործումը հարմար չէ, ապա դա պետք է կազմակերպեն դպրոցները, ծնողները չպետք է ունենան որևէ մասնակցություն:

«Կարծում եմ, որ սա այն փոքր դժվարությունն է, որը բոլորս պետք է հասկանանք: Շատ կարևոր փոփոխություն ենք իրականացնում: Միայն տպագրության մի քանի մրցույթի արդյունքում ավելի քան 60 տոկոսի արդյունավետության բարձրացում ենք ունենում: Մենք գնացել ենք նոր դասագրքերի ստեղծման ճանապարհով, որը երկրում չէր իրականացվել շուրջ 15 տարի: Կարծում եմ՝ բոլորս պետք է ունենանք համբերություն: Մեկ օրում չենք ձևավորելու իդեալական դասագրքեր: Ես սա նաև դիտում եմ իբրև փորձարկում: Մեր ուսուցիչները կօգտագործեն դասագրքերը դասարաններում, մենք շատ ուշադիր կհետևենք առաջացող հարցերին, դրա արդյունքում կլրամշակենք»,-ասաց նախարարը:

Հայերեն Español

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ