Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՊԲ-ի տեսանյութը, Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի (այդ թվում՝ հրետանային միջոցներ) տեղաշարժեր և կենտրոնացում։
«Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում»,- ասվում է ՊԲ-ի տարածած տեսանյութում։