Հասարակական

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հերթական ապատեղեկատվությունը հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ իբր կրակելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած մեկ այլ հաղորդագրություն, թե հայկական զինված ուժերը սեպտեմբերի 4-ի առավոտյան կրակել են սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում