Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ:
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։