Հասարակական

Հայաստանի ՊՆ-ն հերքել է Բաքվի հերթական կեղծ մեղադրանքն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՊՆ-ն հերքել է Բաքվի հերթական կեղծ մեղադրանքն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ իբր կրակ բացելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 2-ին` ժամը 12։58-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս մեկ կեղծ տեղեկատվություն էր տարածել, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ականանետ են կիրառել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որն անմիջապես հերքվել էր Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում