Հասարակական

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակել է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենքեր, ականանետ, ԱԹՍ։ Ավելի ուշ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակել Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր հայկական կողմից 2 զոհի և 1 վիրավորի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում