Հասարակական

Ադրբեջանի զինված ուժերի կրակի ինտենսիվությունը նվազել է․ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի զինված ուժերի կրակի ինտենսիվությունը նվազել է․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի զինված ուժերի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է վարում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, ականանետ, ԱԹՍ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևքով հայկական կողմը հայտարարել է 2 զոհի և 1 վիրավորի մասին։ Ավելի ուշ ադրբեջանական զինուժը սկսել է կրակել նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում